20.02.2020 16:01

«Դայմոնդ Պրինցես» զբոսանավի երկու ուղևոր մահացել են նոր կորոնավիրուսից

«Դայմոնդ Պրինցես» զբոսանավի երկու ուղևոր մահացել են նոր կորոնավիրուսից

Զբոսանավի երկու ուղևորներ, որոնք ավելի վաղ հոսպիտալացվել էին, մահացել են: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը:

Զբոսանավն արդեն երկու շաբաթ է՝ կարանտինի է կանգնած Յոկոհամայի առափնյա ջրերում:

Նախարարության հաղորդման համաձայն՝ մահացել են Ճապոնիայի քաղաքացիներ՝ 84-ամյա մի կին և 87-ամյա տղամարդ: Նրանց մոտ վիրուսը հայտնաբերվել է փետրվարի 11-ին և 12-ին, ինչից հետո նրանք նավից տեղափոխվել են հիվանդանոց:

Զբոսանավում կորոնավիրուսը հայտնաբերվել է նաև Ռուսաստանի երկու քաղաքացիների մոտ:

Փոխանցում է BBC-ն: