20.02.2020 16:55

Թամփի կարծիքով՝ հեռուստաբանավեճի ընթացքում Բլումբերգի ելույթը ամենավատն էր

Թամփի կարծիքով՝ հեռուստաբանավեճի ընթացքում Բլումբերգի ելույթը ամենավատն էր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի ելույթը նախագահական առաջիկա ընտրություններում Դեմոկարատական կուսակցության թեկնածուների հեռուստաբանավեճի ընթացքում համարել է պատմության մեջ ամենավատ ելույթը:

«Մինի-Մայք Բլումբերգի ելույթն այսօր, թերևս, դեբատների պատմության ընթացքում ամենավատն էր… Նա կմկմում էր, անկապ խոսում և բացարձակ անտեղյակ էր»,- հայտարարել է նախագահ Թրամփը: Նրա կարծիքով՝ դեբատները խիստ նվազեցրել են նախընտրական քարոզարշավը շարունակելու՝ Բլումբերգի շանսերը:

Լաս Վեգասում կայացած հեռուստաբանավեճին մասնակցել են՝  ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, Մասաչուսեթսից սենատոր Էլիզաբեթ Ուորենը, Մինեսոթայից սենատոր Էմի Քլոբուշարը, Սաութ-Բենդի նախկին քաղաքապետ Փիթ Բութեջիչը և Մայքլ Բլումբերգը:

Փոխանցում է tass.ru-ն: