21.02.2020 09:33

Բրեյթուեյթ. «Բարսելոնա» տեղափոխությունը երազանք էր, որն իրականացավ

Բրեյթուեյթ. «Բարսելոնա» տեղափոխությունը երազանք էր, որն իրականացավ

Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Մարտին Բրեյթուեյթն առաջին մամուլի ասուլիսն է տվել Իսպանիայի չեմպիոնի հետ պայմանագիր կնքելուց հետո:

«Չէի հավատում, երբ առաջին անգամ «Բարսելոնան» կապ հաստատեց մեզ հետ: Հաճելիորեն զարմացած էի այդ փաստից, սակայն զգում էի, որ երազանքս իրականություն է դառնում:

Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ստացել խաղալ նման բարձրակարգ թիմում՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների կողքին: 

Ցանկանում եմ շատ գոլեր խփել և օգնել «Բարսելոնային» հաղթանակներ տանել»,- 28-ամյա հարձակվողի խոսքը փոխանցում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Մարտին Բրեյթուեյթը «Բարսելոնայում» հանդես կգա 19 համարի համազգեստով: