21.02.2020 10:30

ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը մնացել է 102-րդ տեղում

ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը մնացել է 102-րդ տեղում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ազգային թիմը մնացել է նույն տեղում՝ 102-րդ։ Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի հավաքականը հանդիպում չի անցկացրել եւ ունի 1213 վարկանիշային միավոր։

Առաջատարը Բելգիայի հավաքականն է։ Երկրորդ տեղում է Ֆրանսիան։ Եռյակը եզրափակում է Բրազիլիան։ Լավագույն տասնյակում են նաեւ Անգլիան, Ուրուգվայը, Խորվաթիան, Պորտուգալիան, Իսպանիան, Արգենտինան եւ Կոլումբիան։