21.02.2020 11:33

ՊՍԺ-ի նախագահը համոզված է՝իր դեմ մեղադրանքը կճանաչվի անհիմն

ՊՍԺ-ի նախագահը համոզված է՝իր դեմ մեղադրանքը կճանաչվի անհիմն

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին վստահ է, որ Աշխարհի առաջնությունների ու Կոնֆեդերացիաների Գավաթի հեռարձակման իրավունքների վաճառքի գործով մեղադրանքներըկճանաչեն անհիմն:

Հիշեցնենք՝ մեղադրանքն առաջադրվել է նաև ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին: Նախկին ղեկավարին կասկածում են կաշառք վերցնելու և փաստաթղթերի կեղծման մեջ:

«Ես ուրախ եմ, որ ամբողջ 3 տարվա հետաքննությունից հետո, որին ես բաց օգնել եմ և մասնակցություն ունեցել, 2026 և 2030 թվականների աշխարհի առաջնությունների գործով մեղադրանքներն ինձ վրայից հանվել են: Կաշառակերության վերաբերյալ բոլոր կասկածները կասեցվել են վերջնական ու անդարձ: Ես բազմիցս ասել եմ, որ դրանք հիմք չունեին: Թեկուզ և երկրորդական մեղադրանքները մնում են՝ ես վստահ եմ, որ դրանք նույնպես անհիմն կճանաչվեն», - Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերել The Assiciated Press-ի լրագրող Ռոբ Հարրիսը: