21.02.2020 12:00

Լոնդոնում պատրաստ են ընդունել Օլիմպիադա-2020-ը

Լոնդոնում պատրաստ են ընդունել Օլիմպիադա-2020-ը

Լոնդոնում դիմել են Օլիմպիական կոմիտեին՝ խնդրելով դիտարկել քաղաքը Տոկիոյին այլընտրանք 2020 թ. օլիմպիական խաղերն անցկացնելու համար։ kp.ru-ի հաղորդմամբ,  Լոնդոնի քաղաքապետի թեկնածու Շոն Բեյլին մտահոգություն է հայտնել Ճապոնիայում կորոնավիրուսի տարածման պատճառով, որտեղ մի քանի հարյուր մարդ է վարակված։

Նա Թվիթերում գրել է, որ հաշվի առնելով բռնկված կորոնավիրուսը, օլիմպիական կոմիտեին կոչ է  անում լրջորեն մտածել այն մասին, որ անհրաժեշտության դեպքում Լոնդոնը կարող է ընդունել Օլիմպիական խաղերը։

Նա հիշեցրել է, որ Լոնդոնում ենթակառուցվածքներն արդեն պատրաստ են ընդունելու նման մասշտաբի մարզական միջոցառում։ Օլիմպիական խաղերը սկսվելու են հուլիսի 24-ից։

Reuters-ը գրում է, որ Ճապոնիան բացասաբար է արձագանքել բրիտանացու այդ հայտարարությանը։

«Ինչպե՞ս եք համարձակվում։ Մի զրկեք Ճապոնիային Օլիմպիադայից»,- գրել են ճապոնացի  օգտատերերը։