21.02.2020 12:29

Ռոջեր Ֆեդերերը չի մասնակցի «Ռոլան Գարոսին»

Ռոջեր Ֆեդերերը չի մասնակցի «Ռոլան Գարոսին»

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը չի խաղալու թենիսի Մեծ սաղավարտի «Ռոլան Գարոս» մրցաշարին աջ ծունկի վիրահատության պատճառով։ news.ru-ի հաղորդմամբ, մարզիկն ասել է, որ ծունկն իրեն արդեն մի քանի ամիս անհանգստացրել է։

«Ես հույս ունեի, որ ցավը կանցնի, բայց  զննելուց և թիմի հետ խորհրդակցելուց հետո ես որոշեցի արթրոսկոպիկ վիրահատության ենթարկվել, որը արել են Շվեյցարիայում։ Վիրահատությունից հետո բժիշկները հաստատել են, որ ճիշտ որոշում էր»,- գրել է Ֆեդերերը Թվիթերի իր էջում։

Այդպիսով, նա բաց կթողնի մի քանի մրցաշարեր, այդ թվում՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը։ «Ռոլան Գարոսը» մեկնարկելու է մայիսի 24-ին։