21.02.2020 13:42

Ստեղծվել է Երվանդ Մանարյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով

Ստեղծվել է Երվանդ Մանարյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով

Ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, սիրված դերասան Երվանդ Մանարյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով: Որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հանձնաժողովի նախագահն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: