21.02.2020 02:44

Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի բախումը չի բացառվում

Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի բախումը չի բացառվում

Չնայած Ռուսաստանի և Թուրքիայի դիվանագետների բանակցություններին՝ Սիրիայի հյուսիսում իրավիճակը կրկին սրվել է:

Ինչպես Bloomberg-ին տեղեկացրել է Թուրքիայի բարձրաստիճան մի պաշտոնյա, Անկարան դիմել է ԱՄՆ-ին՝ երկրի հարավում Patriot զենիթահրթիռային համալիրների երկու մարտկոց տեղադրելու խնդրանքով: Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունը:

Patriot համալիրները Թուրքիային իսկապես պետք կլինեն սիրիական Իդլիբ նահանգում լայնածավալ հարձակողական գործողություն սկսելու համար: Ինչպես ցույց է տվել ռազմական գործողությունների նախկին փորձը՝ այս շրջանում առանց օդուժի օգնության՝ հարձակումը դատապարտված է ձախողման: Դա նշանակում է, որ եթե Թուրքիան իսկապես ուզում է Իդլիբում աջակցել Ասադի հակառակորդներին, ապա նա պետք է օդ բարձրացնի իր F-16 կործանիչները՝ ցամաքային գործողություններին սատարելու համար: Իսկ եթե F-16-երը օդ բարձրանան, ապա այնտեղ անպայման կհանդիպեն ոչ միայն Ասադի բանակի կործանիչներին, այլև ռուսաստանյան ռազմական օդանավերին:

Սակայն կա մի հանգամանք. եթե անգամ Bloomberg-ի տեղեկատվությունը ճիշտ է, Patriot համալիրները հազիվ թե հեշտությամբ բաժին հասնեն Թուրքիային: Այն բանից հետո, երբ Անկարան 2019 թ. գնեց ռուսաստանյան C-400 ՀՕՊ համակարգեր, Վաշինգտոնն սկսեց կրճատել ռազմական համագործակցությունը թուրք զինվորականների հետ:

Փոխանցում է BBC-ն: