21.02.2020 12:19

Հարավային Կորեայում կորոնավիրուսի տարածման օջախ են համարում աղանդավորական խումբը

Հարավային Կորեայում կորոնավիրուսի տարածման օջախ են համարում աղանդավորական խումբը

Հարավային Կորեայում կորոնավիրուսի օջախը, որ պատասխանատու է հիվանդության բոլոր դեպքերի առնվազն կեսի համար, համարվում է կրոնական աղանդավորական խումբը, որի հետևորդները հավատում են, որ աղանդի հիմնադիրը Քրիստոսի երկրորդ գալստյան մարմնացումն է Երկրի վրա:

Պաշտոնյաների խոսքով՝ Տեգու քաղաքում «Շին-չոնջիի վկայության խորանի տաճար» աղանդավորական կազմակերպությունում վարակի աղբյուր է դարձել 61-ամյա մի կին: Հարավկորեական իշխանությունների հաղորդման համաձայն՝ շաբաթվա սկզբին նրա մոտ է հայտնաբերվել կորոնավիրուսը: Կնոջ ինքնությունը չի բացահայտվում:

Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կորեական կենտրոնը հայտարարել է, որ կինը շփվել է 166 հոգու հետ: Նրանք բոլորը որոշ ժամանակով պետք է մեկուսացվեն հանրությունից:

Ընդհանուր առմամբ՝ կրոնական խմբում արձանագրվել է վարակման 30 դեպք (ամբողջ երկրում՝ 59):

«Շին-չոնջիի վկայության խորանի տաճարը», որին մեղադրում են աղանդավորական հայացքների և պաշտամունք ստեղծելու համար, հայտարարել է, որ Տեգուում դադարեցնում է համայնքի գործունեությունը, իսկ մյուս քաղաքներում և շրջաններում արարողությունները կկատարվեն օնլայն ռեժիմով կամ էլ անհատական կարգով՝ թեմականների տներում:

Փոխանցում է BBC-ն: