21.02.2020 13:15

Իրանն այսօր նոր խորհրդարան է ընտրում

Իրանն այսօր նոր խորհրդարան է ընտրում

Ուրբաթ օրը Իրանում տեղի կունենան երկրի խորհրդարանի ընտրություններ: Դրանք կայանալու են մի քանի ամիս շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին, որոնք ուղղված են կյանքի ծանր պայմանների և տնտեսական ճգնաժամի դեմ և շարունակ ճնշվում են բռնի ուժի գործադրմամբ:

Բացի այդ, հունվարի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով սպանվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Քասեմ Սուլեյմանին, ինչի հետևանքով Իրանը և ԱՄՆ-ը հայտնվել են պատերազմի շեմին:

Խորհրդարանն ինքը այնքան էլ հարցեր որոշող չէ, սակայն ընտրությունները կարևոր են մի քանի պատճառներով:

Նախ, Իրանի իշխող վերնախավն այդ ընտրություններն օգտագործում է որպես ազդանշան իր լեգիտիմության: Անցյալ տարվա նոյեմբերին զանգվածային ցույցերը դաժանաբար ճնշելուց հետո, սակայն, այս ընտրություններում մասնակցությունը կարող է ռեկորդային ցածր լինլ՝ 50 %-ից պակաս:

Երկրորդ՝ հաղթանակն ընտրություններում կամրապնդի ծայրահեղ պահպանողական ուժերի դիրքերը, որոնք տարամադրված են ավելի ձգելու պտուտակները երկրի ներսում և հակադրվելու Արևմուտքին:

Պահպանողական ուժերի հաղթանակը խորհրդարանական ընտրություններում կարող է կանխորոշել նրանց հաղթանակը նաև եկող տարի նախատեսված նախագահական ընտրություններում, իսկ դրանից հետո էլ՝ գերագույն առաջնորդի ժառանգորդինը. այաթոլլա Խամենեին արդեն 81 տարեկան է:

Փոխանցում է BBC-ն: