21.02.2020 14:20

Ամերիկյան հետախուզության կարծիքով՝ Ռուսաստանը նորից ուզում է օգնել Թրամփին

Ամերիկյան հետախուզության կարծիքով՝ Ռուսաստանը նորից ուզում է օգնել Թրամփին

Ամերիկյան հատուկ ծառայությունների կարծիքով՝ Ռուսաստանը փորձում է նախագահ Թրամփին օգնել վերընտրվելու այս տարվա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում, հաղորդել են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների աղբյուրները, որոնք տեղյակ են Կոնգրեսի անդամների համար կազմակերպված գաղտնի խորհրդաժողովի բովանդակությանը:

New York Times թերթը, իսկ նրանից հետո՝ CNN-ը, Washington Post-ը և Reuters-ը, հղում անելով մի քանի անանուն աղբյուրների՝ հաղորդել են, որ փետրվարի 13-ին հետախուզական ընկերակցությունը Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի անդամների համար փակ բրիֆինգ է անցկացրել՝ ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսաստանյան նոր միջամտության վերաբերյալ:

New York Times-ի տվյալներով՝ Թրամփը խորհրդաժողովի բովանդակության մասին իմացել է Կոնգրեսի հանրապետական անդամներից և այնքան դժգոհ է եղել, որ որոշել է հաստատման չներկայացնել ազգային հետախուզության ներկայիս տնօրեն Ջոզեֆ Մագուայրի թեկնածությունը:

Իսկ հինգշաբթի հայտնի դարձավ, որ Թրամփը ազգային հետախուզության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Ռիչարդ Գրենելին, որը մինչ այդ զբաղեցնում էր Գերմանիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը և հետախուզությունում աշխատանքի փորձ չունի, դրա փոխարեն՝ իր հայտարարություններով հանդես է եկել որպես հավատավոր «թրամփական»:

Փոխանցում է BBC-ն: