21.02.2020 14:40

ԶԼՄ. Զբոսանավը շրջագայությունը կշարունակի սանիտարական մշակման ենթարկվելուց հետո

ԶԼՄ. Զբոսանավը շրջագայությունը կշարունակի սանիտարական մշակման ենթարկվելուց հետո

Diamond Princess զբոսանավը, որ կորոնավիրուսի վարակի պատճառով փետրվարի սկզբից կարանտինի մեջ էր ճապոնական Յոկոհամայի նավահանգստում, նորից կսկսի ուղևորներ տեղափոխել ապրիլի 29-ին, տեղեկացնում է ամերիկյան Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով Princess Cruises օպերատոր-կազմակերպությանը:

Նշվում է, որ աշխատանքը վերսկսելուց առաջ նավը մանրակրկիտ սանիտարական մշակման կենթարկվի:

Այս ընթացքում զբոսանավը կշարունակի կայանված մնալ Ճապոնիայում, տեղեկացրել են օպերատոր- կազմակերպությունից:

Փոխանցում է ria.ru-ն: