21.02.2020 15:40

Մեքսիկայի իշխանություններն ԱՄՆ-ին են հանձնել թմրակարտելի պարագլխի որդուն

Մեքսիկայի իշխանություններն ԱՄՆ-ին են հանձնել թմրակարտելի պարագլխի որդուն

Մեքսիկայի իշխանությունները ԱՄՆ-ին են արտահանձնել «Խալիսկոյի նոր սերունդ» թմրակարտելի պարագուխ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի որդուն՝ Ռուբեն Օսեգերա Գոնսալեսին:

Այդ մասին տեղեկացրել է El Universal թերթը՝ հղում անելով կառավարական կառույցներում իր աղբյուրներին:

ԱՄՆ իշխանությունները Օսեգերա Գոնսալեսին մեղադրում են երկրի տարածքում թնրանյութեր իրացնելու նպատակով հանցավոր համագործակցության մեջ:

«Խալիսկոյի նոր սերունդ» թմրակարտելն իր մասին հայտարարել է մոտավորապես 2010 թ., իսկ հիմա այն դարձել է Մեքսիկայի կազմակերպված հանցախմբերից ամենախոշորն ու ամենավտանգավորը: Իշխանությունների գնահատականներով՝ նրա բջիջները գործում են երկրի շրջանների մեծ մասում, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի, Կանադայի և մի քանի ասիական պետությունների տարածքներում:

Ei Universal թերթի հաշվարկների համաձայն՝ Մեքսիկայի կառավարությունը 2015-ից մինչև 2018 թ. վերջը թմրակարտելի պարագլխի որոնումների վրա ծախսել է առնվազն 350 մլն դոլար, սակայն արդյունքի չի հասել:

Փոխանցում է tass.ru-ն: