22.02.2020 09:28

Աշխարհի 5 լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ Նեյմարի

Աշխարհի 5 լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ Նեյմարի

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը նշել է այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հնգյակը, հաղորդում է Marca-ն։

Այդ ֆուտբոլիստներն են «Բարսելոնայի» հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսին ու ուրուգվայցի Լուիս Սուարեսը, ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան եւ Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը։

28-ամյա Նեյմարը Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 14 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։