22.02.2020 10:00

«Ռոմայի» ռեկորդը եվրագավաթներում

«Ռոմայի» ռեկորդը եվրագավաթներում

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Ռոման» բելգիական «Գենտին» 1։0 հաշվով հաղթելու շնորհիվ բարելավել է եվրագավաթային մրցաշարերում գոլային շարքի իր ռեկորդը։

Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն արդեն 10 խաղում անընդմեջ գոլ է խփում եվրագավաթային մրցաշարերում։

Հիշեցնենք, որ «Գենտի» դեմ խաղին մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դուրս է եկել փոխարինման։