22.02.2020 11:00

Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության, ըստ որի 33-ամյա դարպասապահը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում, հայտնում է ՀՖՖմամուլի ծառայությունը:

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հանդիպել  է Յուրչենկոյին և նրան հանձնել Հայաստանի ազգային ընտրանու անվանական խաղաշապիկը: 

Յուրչենկոն արդեն մարտին կմիանա Հայաստանի ազգային հավաքականին՝ պատրաստվելու Ուզբեկստանի և Ղազախստանի հավաքականների հետ հանդիպումներին: