23.02.2020 10:00

Իտալիայում կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլային հանդիպումներ են հետաձգվել

Իտալիայում կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլային հանդիպումներ են հետաձգվել

Իտալիայի սիրողական առաջնություններում շուրջ 40 ֆուտբոլային հանդիպում է հետաձգվել կորոնավիրուսի տարածման պատճառով, տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները:

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան մշտական կապի մեջ է երկրի առողջապահության նախարարության հետ և անհրաժեշտության դեպքում կքննարկի Իտալիայի պրոֆեսիոնալ առաջնությունների հանդիպումները հետաձգելու հարցը:

Կորոնավիրուսի ախտորոշմամբ Իտալիայում հոսպիտալացվել է 29 մարդ: