23.02.2020 10:38

Ալեգրի. Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում ֆավորիտներ չկան

Ալեգրի. Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում ֆավորիտներ չկան

Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծում է, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս եկած բոլոր թիմերը հավասար հնարավորություն ունեն մրցաշարի չեմպիոն դառնալու համար:

«Հաղթելու համար պետք է անդադար աշխատել ու պայքարել: Մրցաշարին մասնակցող բոլոր թիմերը տեսականորեն կարող են հայտնվել եզրափակիչում:

Ինձ համար այս մրցաշրջանում ֆավորիտներ չկան: Չկա մի թիմ, որը նման է այն «Ռեալին», որը 3 մրցաշրջան անընդմեջ դարձավ մրցաշարի չեմպիոն»,- Football Italia-ի հաղորդմամբ՝ ասել է իտալացի մասնագետը:

52-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են Փարիզի ՊՍԺ-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: