23.02.2020 11:30

Ռոնալդուն կրկնել է Բատիստուտայի և Կվալյարելայի ռեկորդը

Ռոնալդուն կրկնել է Բատիստուտայի և Կվալյարելայի ռեկորդը

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ա Սերիայի 11-րդ խաղում անդընդմեջ դարձել է գոլի հեղինակ: Պորտուգալացին կրկնել է «Ֆիորենտինայի» նախկին ֆուտբոլիստ Գաբրիել Բատիստուտայի (1994թ) և «Սամպդորիայի» հարձակվող Ֆաբիո Կվալյարելայի (2018-19 թթ) ցուցանիշը: 

Ռոնալդուն գոլի հեղինակ էր դարձել ՍՊԱԼ-ի դեմ կայացած խաղում, որն իր կարիերայի 1000-րդ հանդիպումն էր: 

Թուրինցիները հաղթել էին 2:1 հաշվով: