23.02.2020 13:00

Լևանդովսկի. «Ֆերգյուսոնի զանգից հետո մտածում էի ՄՅՈՒ տեղափոխության մասին, բայց թույլ չտվեցին»

Լևանդովսկի. «Ֆերգյուսոնի զանգից հետո մտածում էի ՄՅՈՒ տեղափոխության մասին, բայց թույլ չտվեցին»

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հիշել է, թե ինչպես էր 2012-ին իրեն ցանկանում ստանալ «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Դորտմունդի «Բորուսիայում» 2 տարի անցկացնելուց հետո ես խոսակցություն ունեցա Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ: Այդ ժամանակ ես իսկապես դիտարկում էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հնարավորությունը: Մտածում էի այդ մասին Ֆերգյուսոնի պատճառով և քանի որ դա «Մանչեսթեր Յունայթեդն» էր:

«Բորուսիայի» ղեկավարությունը մերժեց: Դա առաջին անգամն էր, երբ ես մտածեցի տրանսֆերի մասին: Երբ երիտասարդ ֆուտբոլիստը զանգ է ստանում Սըր Ալեքս Ֆերգյուսոնից, դա ինչ-որ հիասքանչ բան է: Դա առանձնահատուկ օր էր» - Լևանդովսկու խոսքերն է մեջբերել The Guardian-ը:

Լեհ հարձակվողը «Բորուսիայում» խաղացել է 2010-ից 2014 թվականներին, ինչից հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»: