23.02.2020 13:31

Հոլանդը 2020-ի լավագույն ռմբարկուն է Եվրոպայում

Հոլանդը 2020-ի լավագույն ռմբարկուն է Եվրոպայում

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի «Վերդերի» դեմ խաղում: 19-ամյա նորվեգացու համար սա 12-րդ գոլն է, որոնք նա խփել է 2020 թվականին:

Այս տարվա լավագույն ռմբարկուների ցանկում Հոլանդը շրջանցեց «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և հայտնվեց առաջին տեղում: