23.02.2020 22:52

«Արսենալ» - «Էվերտոն»՝ 3։2 (տեսանյութ)

«Արսենալ» - «Էվերտոն»՝ 3։2 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Էվերթոնին»: Հանդիպման հաշիվը 1-ին րոպեին բացեց Դոմինիկ Կալվերտ-Լյուինը: Առաջին կեսում դաշտի տերերը երկու գոլ խփեցին: Աչքի ընկան Էդի Նկետիան և Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Ռիչարլիսոնը հավասարեցրեց հաշիվը: 

Երկրորդ կեսի մեկնարկում Օբամեյանգի խփած գոլը հաղթանակ պարգևեց «զինագործներին»: 

«Արսենալը» 37 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական: 

«Արսենալ» - «Էվերտոն»՝ 3։2 

Էդվարդ Նկետիա, 27, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 33, 46 - Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 1, Ռիշարլիսոն, 45+4