24.02.2020 12:30

Ֆյուրին ուժեղ գտնվեց Ուայլդերից՝ WBC գոտու համար մենամարտում

Ֆյուրին ուժեղ գտնվեց Ուայլդերից՝ WBC գոտու համար մենամարտում

Լաս Վեգասում (Նևադա, ԱՄՆ) անցկացվեց հրաշալի բռնցքամարտի երեկո: Երեկոյի հիմնական մարտում հանդիպեցին բրիտանացի Թայսոն Ֆյուրին և ամերիկացի Դեոնթայ Ուայլդերը: Նժարին դրված էր WBC գոտին, որը պատկանում էր Ուայլդերին:

Ծանր քաշայինների պայքարը ավարտվեց 7-րդ ռաունդում այն բանից հետո, երբ 34-ամյա ամերիկացու անկյունը սրբիչ նետեց հատակին: Ուայլդերի մարզիչը որոշեց ռիսկի չդիմել՝ կարևորելով իր բռնցքամարտիկի առողջությունը: 

Հիշեցնենք, որ Ֆյուրիի և Ուայլդերի միջև առաջին մարտում գրանցվել էր ոչ-ոքի: 

Ֆյուրին այժմ ունի 30 հաղթանակ և 1 ոչ-ոքի: Ուայլդերը կրեց իր առաջին պարտությունը 44 մենամարտում (42-1-1):