24.02.2020 13:00

Ֆոնսեկա. Կարոտել էինք Մխիթարյանին

Ֆոնսեկա. Կարոտել էինք Մխիթարյանին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Ա Սերիայի 25-րդ տուրում «Լեչչեի» նկատմամբ տարած հաղթանակը (4:0):

Պորտուգալացի մասնագետն առանձնացրել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը, որը վերջերս է վերականգնվել վնասվածքից հետո: «Լեչչեի» հետ խաղում Մխիթարյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել. 

«Խաղից առաջ հանգիստ էի, քանի որ թիմը քրտնաջան աշխատում էր: Խաղի առաջին 20-30 րոպեները հիանալի անցկացրինք: Ֆուտբոլիստները ոչնչից չէին վախենում, սա այս պահին շատ կարևոր է: Ուրախ եմ, որ մենք երկրորդ խաղն անընդմեջ գոլ բաց չենք թողնում. թիմի առջև դրված խնդիրը տղաները հիանալի կատարեցին, բոլորը լավ խաղացին: 

Հիանալի տեսք ուներ Մխիթարյանը. նա հիանալի փոխանցումներ էր կատարում ու ճիշտ որոշումներ էր կայացնում»,- Ֆոնսեկայի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը:

«Ռոման» 25 տուրից հետո Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում` վաստակելով 42 միավոր: