24.02.2020 13:31

21-ամյա Մբապեի յուրօրինակ ցուցանիշը

21-ամյա Մբապեի յուրօրինակ ցուցանիշը

Փետրվարի 23-ին, ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրի խաղում հյուրընկալեց «Բորդոյին» և հաղթեց 4-3 հաշվով:

Այս խաղում գոլի հեղանակ դարձավ նաև Կիլիան Մբապեն: 21-ամյա հարձակվողի համար այս գոլը ՊՍԺ-ի մարզաշապիկով 85-րդն էր: Ֆրանսիացին յոթերորդ տեղում էր ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում․ ավելի հաճախ աչքի են ընկել Ֆրանսուա Մ’Պելեն (95), Մուստաֆա Դալեբը (98), Դոմինիկ Ռոշտոն (100), Պեդրո Պաուլետան (109), Զլատան Իբրահիմովիչը (156) և Էդինսոն Կավանին (200) համար:

Մբապեն հանդես է գալիս ՊՍԺ-ում 2017/18 մրցաշրջանից: Կիլանը 117 հանդիպում է անցկացրել փարիզցիների կազմում: