24.02.2020 12:11

ԱՄՆ նախագահական ընտրապայքարում Բեռնի Սանդերսն ամրացնում է դիրքերը

ԱՄՆ նախագահական ընտրապայքարում Բեռնի Սանդերսն ամրացնում է դիրքերը

Սենատոր Բեռնի Սանդերսը համոզիչ հաղթանակ է տարել Նևադա նահանգի նախնական ընտրություններում՝ հաստատելով  իր առաջատար դիրքերը դեմոկրատների շրջանում:

Նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, նախնական տվյալներով, երկրորդ տեղում է, ինչը կարող է նոր ազդակ հաղորդել նրա նախագահական մրցապայքարին:

Նախնական ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Սանդերսը ԱՄՆ նախագահի հավակնորդների շրջանում մեծ առավելությամբ հաղթել է մյուս թեկնածուներին: Սակայն Դեմոկրատական կուսակցության թեկնածուի վերջնական ընտրությունը դեռ հեռու է:

Փոխանցում է BBC-ն: