24.02.2020 13:47

Հակառակորդը կրակ է բացել ՀՀ մարտական դիրքերի ուղղությամբ․ վիրավորվել է հայ զինծառայող

Հակառակորդը կրակ է բացել ՀՀ մարտական դիրքերի ուղղությամբ․ վիրավորվել է հայ զինծառայող

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է.

«Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»: