24.02.2020 14:16

ԵՄ-ն լրացուցիչ 230 միլիոն եվրո կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԵՄ-ն լրացուցիչ 230 միլիոն եվրո կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Եվրամիությունը լրացուցիչ 230 մլն եվրո կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար, Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը:

«Այսօր մենք հայտարարում ենք ավելի քան 230 մլն եվրո հատկացնելու մասին՝ կորոնավիրուսի դեմ միջազգային պայքարի նպատակով: 114 մլնը կհատկացվի ԱՀԿ-ին, 15 մլնը՝ գործընկեր երկրներին, և ևս 100 մլնը՝ պատվաստանյութ գտնելու համար »,- ասել է եվրահանձնակատարը:

Նա հավելել է, որ ևս 3 մլն եվրո կհատկացվի անձնական պաշտպանական միջոցներ ձեռք բերելու և քաղաքացիներին տեղափոխելու համար:

Փոխանցում է ria.ru-ն: