24.02.2020 14:36

Բոլիվիայում նախագահի յոթ թեկնածուի թույլատրվել է մասնակցել ընտրապայքարին

Բոլիվիայում նախագահի յոթ թեկնածուի թույլատրվել է մասնակցել ընտրապայքարին

Բոլիվիայի բարձրագույն ընտրական դատարանը հավանություն է տվել նախագահի ընտրությունների մասնակցության համար թեկնածուների ութ հայտերից յոթին:

Այդ մասին են վկայում կիրակի օրը  ընտրական հանձնաժողովի գործառույթներ իրականացնող դատարանի կայքում հրապարակված տվյալները:

Ընտրությունների մասնակցության նախնական հավանության են արժանացել նախագահական մրցապայքարի բոլոր ֆավորիտները՝ նախկին նախագահ Էվո Մորալեսի զինակից, էկոնոմիկայի նախկին նախարար Լուիս Արսեն, նախկին նախագահ Կառլոս Մեսան, պետության ղեկավարի պաշտոնակատար Ժանին Անյեսը և ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Լուիս Ֆերնանդո Կամաչոն:

Մերժվել է «Ազգայնական դեմոկրատական գործողություն» կուսակցության թեկնածու Իսմայել Շաբիբի գրանցումը:

Ինչպես նշել է Բարձրագույն ընտրական դատարանը, մինչև ապրիլի 18-ը քաղաքացիները կարող են բողոք ներկայացնել թեկնածուների առաջադրման դեմ: «Վերջնական ցուցակները կհրապարակվեն 2020 թ. մայիսի 2-ին»,- նշել են դատարանի մամուլի ծառայությունում:

Փոխանցում է tass.ru-ն: