24.02.2020 14:59

Մալայզիայի վարչապետը հրաժարական է տվել

Մալայզիայի վարչապետը հրաժարական է տվել

Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամեդը երկուշաբթի հրաժարական է ներկայացրել:

Այդ մասին ասվում է կառավարության ղեկավարի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

«Համապատասխան դիմումն ուղղվել է Մալայզիայի գերագույն տիրակալին (թագավորին)»,- նշվում է հաղորդագրության մեջ: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Դրանից որոշ ժամանակ առաջ Մահաթհիրի ղեկավարած՝ Մալայզիա երկրի որդիների միացյալ կուսակցությունը դուրս էր եկել իշխող «Հուսո դաշինք» կոալիցիայից:

Այդ քաղաքական կառույցն ստեղծվել է 2017 թ. և միավորում է չորս ընդդիմադիր կուսակցություններ: Հենց այդ ժամանակ էլ համաձայնություն էր ձեռք բերվել, որ 2018 թ. խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում Մահաթհիրը դառնում է վարչապետ ընդամենը երկու տարով, իսկ հետո այդ պաշտոնը փոխանցում է Անվար Իբրահիմին՝ որպես դաշինքում ամենախոշոր կուսակցության առաջնորդի: Նման սցենարի պատճառն այն էր, որ 71-ամյա Անվարը արվամոլության մեղադրանքով հնգամյա կալանքի տակ էր բանտում, ինչը, մուսուլմանական Մալայզիայի օրենքներով՝ ծանր հանցագործություն է համարվում:

«Հուսո դաշինքի» հաղթանակից հետո գերագույն տիրակալը ներում էր շնորհել Անվարին՝ պետական պաշտոններ զբաղեցնելու թույլտվությամբ: Սակայն 94-ամյա Մահաթհիրը օրերս հայտարարել էր, թե մտադիր է իշխանությունը հանձնել միայն 2020 թ. նոյեմբերին կայանալիք՝ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովից հետո:

Փոխանցում է tass.ru-ն: