24.02.2020 15:17

Ֆոր Գնասինգբեն չորրորդ անգամ դարձել է Տոգոյի նախագահը

Ֆոր Գնասինգբեն չորրորդ անգամ դարձել է Տոգոյի նախագահը

Տոգոյի Հանրապետության գործող նախագահ Ֆոր Գնասինգբեն հաղթել է նախագահական ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայների 72 %-ը:

Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներին:

Քաղաքական գործիչն առաջին անգամ ընտրվել է 2005 թ. ապրիլի 24-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով հորը՝ Էյադեմա Գնասինգբեին, որը երկիրը ղեկավարել է 1967-ից 2005 թթ.: Այն ժամանակ ընդդիմությունը հրաժարվել էր ճանաչել ընտրությունների արդյունքները և իր կողմնակիցներին բողոքի ցույցեր սկսելու կոչ էր արել: Երկրում զանգվածային անկարգություններ էին սկսվել, որոնց զոհ էր դարձել մի քանի հարյուր մարդ, առնվազն 45 հազար մարդ էլ փախել էին հարևան Գանա և Բենին:

 2005 թ. մայիսի 4-ին տեղի էր ունեցել Ֆոր Գնասինգբեի երդմնակալության արարողությունը, իսկ նոյեմբերին նրա կառավարությունը համաձայնության էր եկել ընդդիմության հետ:

Հետագայում Գնասինգբեն վերընտրվել է նախագահի պաշտոնում 2010 և 2015 թթ.:

Փոխանցում է tass.ru-ն: