24.02.2020 15:32

Դեսպան. Covid-19-ի դեմ իմունիտետն ակտիվացնող պատվաստանյութ է ստեղծվել

Դեսպան. Covid-19-ի դեմ իմունիտետն ակտիվացնող պատվաստանյութ է ստեղծվել

Մոսկվայում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը նշել է, որ մոտ ժամանակներս կորոնավիրուսի համաճարակը կավարտվի: Այդ մասին դեսպանը երկուշաբթի տեղեկացրել է РИА Новости-ին:

«Ես ինքս ենթադրում եմ, որ բացի համաճարակի էպիկենտրոնից (Հուբեյ նահանգ), մյուս նահանգներում ու քաղաքներում արդեն այս ամսվա վերջին կվերականգնվի նորմալ կարգուկանոնը: Նահանգների և քաղաքների մեծ մասում արդեն 18 օր շարունակ նկատվում է վարակվածության դեպքերի նվազում»,- մամուլի ասուլիսում հայտարարել է դեսպանը:

Նա շեշտել է, որ չինացի գիտնականներն արդեն պատվաստանյութ են ստեղծել, որն ակտիվացնում է կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետը, սակայն հայտնագործությունը դեռ մշակման կարիք ունի:

Փոխանցում է ria.ru-ն: