24.02.2020 16:43

Էկվադորի դեսպանատանը Ասանժի նկատմամբ տեսահսկողություն է սահմանվել

Էկվադորի դեսպանատանը Ասանժի նկատմամբ տեսահսկողություն է սահմանվել

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը  եղել է տեսահսկողության տակ, նրա հանդիպումները փաստաբանների և խորհրդականների հետ գաղտնի ձայնագրվել են:

Ավստրալական ABC News-ը հրապարակել է Ասանժի հանդիպումներն իրավաբանների հետ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Նրան գաղտնի լրտեսելու մասին փաստերը հայտնի են դարձել իսպանական  UC Global ընկերության գործունեության հետաքննության ընթացքում, որն Էկվադորի կառավարությանը անվտանգության ապահովման պայմանագրային ծառայություններ է մատուցել:

Ընկերության աշխատակիցները WikiLeaks-ին են փոխանցել իր փաստաբանների հետ Ասանժի հանդիպումների տեսաձայնագրություններն այն բանից հետո, երբ 2019 թ. Լոնդոնում Էկվադորի դեսպանությունը հրաժարվեց շարունակել ապաստան տալ Ասանժին:

Ասանժին օգնող իրավաբանները չեն բացառում, որ նրա լրտեսումն իրականացվել է ԱՄՆ-ից ստացված հրամանով, և եթե դա այդպես է, ապա «դա Ասանժի պաշտպանության իրավունքի հսկայական ու լրջագույն խախտում է և լուրջ հարված՝ արդարացի դատավարության նրա իրավունքին»:

Փոխանցում է newsru.com-ը: