25.02.2020 11:41

Կորոնավիրուս. Արդեն համավարա՞կ, թե՞ դեռ ոչ

Կորոնավիրուս. Արդեն համավարա՞կ, թե՞ դեռ ոչ

Անցած հանգստյան օրերին աշխարհում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը։

Թոքաբորբի վիրուսով վարակման դեպքեր անցյալ շաբաթ հայտնաբերվել են Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում, որտեղ վերջին երեք օրերին մահացել է հինգ հոգի։ Երեք վարակվածներ հայտնաբերվել են Ռուսաստանում, 13 մարդ բուժում է ստանում Մեծ Բրիտանիայում։

Երկուշաբթի Իրաքը, Աֆղանստանը, Քուվեյթը, Օմանը և Բահրեյնը տեղեկացրին առաջին հիվանդների մասին, որոնք բոլորը Իրանից էին եկել։

Բուժաշխատողներն ավելի ու ավելի համոզված են խոսում, որ կորոնավիրուսի տարածումն արդեն համավարակի (պանդեմիա) ծավալներ է ստացել։

Հունական ծագում ունեցող այս բառը կազմված է «պան» մասնիկից, որ նշանակում է «բոլոր», և «դեմոս» արմատից՝ «մարդիկ»։ Մասնագետներն այս տերմինն օգտագործում են այն դեպքերում, երբ հիվանդությունը միաժամանակ տարածվում է աշխարհի բոլոր անկյուններում։ Տերմինն ինքը նշում է ոչ թե հիվանդության վտանգավորությունը, այլ դրա տարածման մասշտաբները։ Պարզ ասած՝ համաճարակը (էպիդեմիա) այն է, երբ հիվանդությունն արագորեն և անվերահսկելիորեն տարածվում է մեկ երկրում, իսկ համավարակը՝ երբ այդ հիվանդությունը քայլում է տարբեր երկրներով ու մայրցամաքներով։

Covid-19-ը արդեն հայտնվել է առնվազն 30 երկրներում՝ Մեծ Բրիտանիայից մինչև Հարավային Կորեա, և միանգամայն համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ «պանդեմիայի» սահմանմանը, թեև ԱՀԿ-ն ձևականորեն չի կիրառում այդ տերմինը։

Փոխանցում է BBC-ն։