25.02.2020 12:25

Հարվի Վայնշթեյնը մեղավոր է ճանաչվել սեռական բռնության համար

Հարվի Վայնշթեյնը մեղավոր է ճանաչվել սեռական բռնության համար

Երդվյալ ատենակալների դատարանը Նյու Յորքում որոշել է, որ հոլիվուդյան նախկին պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնը մեղավոր է սեռական բռնությունների համար։

Նրան մեղավոր են ճանաչել երկու դեպքերով՝ երրորդ կարգի բռնաբարություն և առաջին կարգի սեռական հանցագործություն։

Սակայն 67-ամյա նախկին պրոդյուսերը, որը մի ժամանակ Հոլիվուդի ամենահզոր մարդկանցից էր, արդարացվել է ամենալուրջ մեղադրանքերով․ առաջին կարգի բռնաբարություն և սեռական բռնություն՝ ծանրացնող հանգամանքներում (զենքով սպառնալիք, վնասվածք հասցնելը, անչափահաս զոհ, սեռական բռնության կրկնվող դեպք), ընդ որում՝ վերջին հանցանքի համար ցմահ ազատազրկում է նախատեսվում։

Յոթ տղամարդուց և հինգ կանանցից կազմված երդվյալ ատենակալների դատարանը վճիռ է կայացրել դատաքննության հինգերորդ օրը։

Դատավճիռը հայտարարելու ժամանակ Վայնշթեյնը որևէ զգացում չի դրսևորել, նա հանգիստ զրուցել է իր փաստաբանի հետ։ Սակայն դատավորը կարգադրել է նրան անմիջապես բանտ ուղեկցել։

Դատավճիռը կհայտարարվի մարտի 11-ին։ Վանշթեյնին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում։Կինոմագնատը մեղադրվում էր ավելի քան 80 կանանց նկատմամբ սեռական հանցագործություններում, որոնց թվում Հոլիվուդի հանրահայտ դերասանուհիներ կան։

Վանշթեյնի հայտնի պրոդյուսերական աշխատանքներից են՝ «Քրեական ընթերցանությունը», «Անգլիացի պացիենտը», «Սիրահարված Շեքսպիրը» և այլն։

Փոխանցում է BBC-ն։