Էրդողանը նախատեսում է Պուտինի հետ հանդիպել, «վատագույն դեպքում»՝ մարտի 5-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ «դեմառդեմ» հանդիպել մարտի 5-ին՝ Սիրիայի հարցով քառակողմ գագաթնաժողովի ընթացքում։
Այդ մասին նա հայտարարել է երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում։
«Վատագույն դեպքում՝ մենք Պուտինի հետ կարող ենք հանդիպել մեր կողմից նախապես որոշված ամսաթվին՝ մարտի 5-ին։ Մենք հնարավորություն կունենանք դուրս գալու հեռախոսազրույցների շրջանակներից և շփվելու երես առ երես»,- ասել է Էրդողանը։
Նա նաև նշել է, որ Թուրքիայի ղեկավարությունը չորեքշաբթի սպասում է ռուսաստանյան պատվիրակության այցին՝ Իդլիբում իրավիճակը քննարկելու համար։
Փոխանցում է tass.ru-ն։