25.02.2020 14:53

Կոլումբիայի խորհրդարանը հետաքննություն է սկսել նախագահի դեմ

Կոլումբիայի խորհրդարանը հետաքննություն է սկսել  նախագահի դեմ

Կոլումբիայի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանի ստորին պալատը) հետաքննություն է սկսել նախագահ Իվան Դուկեի դեմ, որը կասկածվում է 2018 թ. նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառելու մեջ։

Այդ մասին երկուշաբթի տեղեկացրել է մեղադրանքի գծով հանձնաժողովի ղեկավար Ջոն Հայրո Կարդենասը։

«Մենք որոշել ենք ապշտոնապես հետաքննություն սկսել հանրապետության նախագահի դեմ»,- նրա խոսքն է մեջբերել La FM ռադիոկայանը։

Կարդենասը նշել է, որ հանձնաժողովը նախագահի դեմ բողոք է ստացել պատգամավոր Դավիդ Ռասերոյից, որը Դուկեին մեղադրել է 2018 թ․ նախագահական ընտրապայքարում կոռուպցիոն սխեմաներ օգտագործելու մեջ։

Փոխանցում է tass.ru-ն։