25.02.2020 16:26

Կոնգրեսը կմասնակցի Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթին

Կոնգրեսը կմասնակցի Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթին

Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու է 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված քայլերթին։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասել է կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դեռևս անցյալ տարի, Կոնգրեսն է առաջարկել, որպեսզի այսուհետ երթերի կազմակերպումը կատարվի պետականորեն, և վարչապետն ընդունել է այդ առաջարկը։

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիներին հրավիրել է մարտի 1-ին, ժամը 18.00-ին մասնակցել երթի ՝ նվիրված 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին։

Երթը կմեկնարկի Երևանի Ազատության հրապարակից և կշարժվի դեպի Մյասնիկյանի արձան։