26.02.2020 09:00

ՉԼ. «Բավարիան» խոշոր հաշվով հաղթեց «Չելսիին», «Բարսելոնան» ու «Նապոլին» ոչ ոքի խաղացին (տեսանյութ)

ՉԼ. «Բավարիան» խոշոր հաշվով հաղթեց «Չելսիին», «Բարսելոնան» ու «Նապոլին» ոչ ոքի խաղացին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Լոնդոնի «Չելսին» տանը մրցեց Մյունխենի «Բավարիայի» հետ: Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը խոշոր՝ 3:0 հաշվով հաղթանակ տարավ և գործնականում լուծեց քառորդ եզրափակիչ դուրս գալու խնդիրը:

Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու փոխանցումներից հետո 51-րդ և 54-րդ րոպեին գոլերի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին: 76-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ նաև հենց ինքը՝ Լևանդովսկին:

Հանդիպման 83-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց «Չելսիի» իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն:

Միաժամանակ ընթացող խաղում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվել էր իտալական «Նապոլիին»: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

30-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Նապոլիի» բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը: 57-րդ րոպեին «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը խփեց պատասխան գոլը:

Թիմերի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 18-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

«Չելսի» - «Բավարիա»՝ 0:3 (տեսանյութ)

Սերժ Գնաբրի, 51, 54, Ռոբերտ Լևանդովսկի, 76

«Նապոլի» - «Բարսելոնա»՝ 1:1 (տեսանյութ)

Դրիս Մերտենս, 30 - Անտուան Գրիզման, 57