26.02.2020 09:30

Դուբայ․ Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հաղթական մեկնարկը

Դուբայ․ Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հաղթական մեկնարկը

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել Դուբայում անցկացվող АТР 500 շարքի մրցաշարում։ Սերբ թենիսիստը 6։1, 6։2 հաշվով առավելության է հասել Թունիսի ներկայացուցիչ Մալեկ Ժազիրիի նկատմամբ։ 

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Ջոկովիչը կմրցի գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերի հետ։  

Ռուսաստանցի Կարեն Խաչանովն առաջին շրջանում 7:6 (7:2), 6:1 հաշվով հաղթել էր Ղազախստանի ներկայացուցիչ Միխայիլ Կուկուշկինին։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն 950 հազար դոլար է։