26.02.2020 10:00

Իբրահիմովիչը կարող է նոր պայմանագիր կնքել «Միլանի» հետ

Իբրահիմովիչը կարող է նոր պայմանագիր կնքել «Միլանի» հետ

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն առաջիկայում կարող է նոր պայմանագիր կնքել միլանյան թիմի հետ, տեղեկացնում է Calciomercato-ն:

«Միլանի» ղեկավարությունը նոր պայմանագիր կնքելու հնարավորության վերաբերյալ բանակցում է 38-ամյա Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլայի հետ:

Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը «Միլան» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում շվեդ հարձակվողը մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: