26.02.2020 11:20

«Ինտերն» ու «Արսենալը» ցանկանում են ձեռք բերել «Ռոմայի» կիսապաշտպանին

«Ինտերն» ու «Արսենալը» ցանկանում են ձեռք բերել «Ռոմայի» կիսապաշտպանին

Միլանի «Ինտերն» ու Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված են «Ռոմայի» 23-ամյա իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի ծառայություններով, հաղորդում է Goal.com-ը։

Հռոմեական ակումբը դեմ չի լինի տրանսֆերին, որպեսզի չխախտի ֆինանսական «արդար խաղի» կանոնները։

Պելեգրինիի պայմանագրով նրա տրանսֆերային գինը սահմանված է 30 միլիոն եվրո։ Վճարումը հնարավոր է կատարել երկու մասով։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Պելեգրինին մասնակցել է 18 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։