26.02.2020 12:35

Գվարդիոլա. «Ռեալը» ՉԼ-ի արքան է

Գվարդիոլա. «Ռեալը» ՉԼ-ի արքան է

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ ի դեմս «Ռեալի»՝ նրա թիմը կհանդիպի Եվրոպայի արքաների հետ:

Այս չորեքշաբթի «Քաղաքաբնակները» կմեկնեն Մադրիդ՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը անցկացնելու մի թիմի դեմ, որին վերջին չորս հանդիպումներում  չի կարողացել հաղթել:

Ոչ վաղ անցյալում «Ռեալը» երեք անընդմեջ մրցաշրջանում նվաճեց Չեմպիոնների լիգան և հիմնական կազմում ունի այդ հաղթող ֆուտբոլիստներից մեծ մասին, այնպես որ Գվարդիոլան շատ չի կարող համեմատություններ անցկացնել նրանց հետ.

-Ես նրանց հանդիպել եմ բազմիցս՝ թե՛ որպես խաղացող և թե՛որպես մարզիչ, և միշտ աներևակայելի հիացմունք եմ ունեցել այս ակումբի պատմության նկատմամբ:

Ես գիտեմ, թե որքան դժվար է խաղալ նման մակարդակի խաղացողների դեմ: Ես չգիտեմ, թե նրանք քանի եզրափակիչ են խաղացել ու կոնկրետ քանի գավաթ են բարձրացրել:

Մենք ունենք միայն Կլաուդիոյին (Բրավո, «Բարսելոնայի» հետ է հաղթել՝ խմբ.), ով հաղթել է Չեմպիոնների լիգայում, ու բացառությամբ նրա՝ մենք այս մրցույթի հաղթողներ չունենք:

Սակայն մենք ցանկություն ունենք լինել ինքներս՝ անհատական ձեռագրով: Մենք կարող ենք հաղթել, կարող ենք պարտվել, բայց պետք է փորձենք լինել հենց մենք այս 180 րոպեի ընթացքում «Ռեալի» դեմ խաղերում:

Մենք ուրախ ենք: Մենք ամեն ինչ կփորձենք՝ քաջ գիտակցելով, որ խաղալու ենք մրցաշարի արքայի դեմ, – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports- ը: