26.02.2020 13:00

ՈւԵՖԱ-ն կարող է չեղարկել Եվրո-2020-ի անցկացումը

ՈւԵՖԱ-ն կարող է չեղարկել Եվրո-2020-ի անցկացումը

ՈւԵՖԱ-ի փոխնախագահ Միշել Ուվան չի բացառել, որ Չինաստանից տարածված կորոնավիրուսի պատճառով ամռանը տեղի ունենալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կարող է չեղարկվել կամ հետաձգվել:

«Մենք ամենայն ուշադրությամբ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը և մշտական կապի մեջ ենք առողջապահական միջազգային կառույցների հետ:

Մենք չենք ցանկանում, որ Եվրոպայի առաջնությունը նախատեսված ժամկետում տեղի չունենա, սակայն չենք կարող վտանգել նաև մարդկանց առողջությունը»,- Ուվայի խոսքը փոխանցում է Rai Radio 1 Sport-ը:

Տեղեկացնենք, որ Եվրո-2020-ը նախատեսված է անցկացնել հունիսի 12-ից հուլիսի 12-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի պատճառով Իտալիայում տեղի ունենալիք ֆուտբոլային հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականի: