26.02.2020 11:50

Կորոնավիրուսը Իտալիայից անցնում է Եվրոպայի այլ երկրներ

Կորոնավիրուսը Իտալիայից անցնում է Եվրոպայի այլ երկրներ

Եվրոպական մի քանի երկրներում արձանագրվել են Coved-19 նոր կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքերը։

Դատելով ըստ ամենայնի՝ դրանք կապված են Իտալիայում այդ վարակի բռնկման հետ, որտեղ վարակվածների թիվն արդեն անցել է 300-ից, ու նրանցից 11-ը մահացել են։

Վերջին ժամանակներս Իտալիայից վերադարձած մարդիկ հիվանդացել են Ավստրիայում, Խորվաթիայում և Շվեյցարիայում։ Եվս մեկ դեպք է արձանագրվել Ալժիրում։ Այնուհանդերձ, Իտալիայի հարևանները որոշել են, որ այդ երկրի հետ սահմանները փակելը «անհամաչափ քայլ» կլինի։ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի առողջապահության նախարարները և Եվրահանձնաժողովը երեքշաբթի որոշում են կայացրել սահմանափակել մարդկանց տեղաշարժը։

«Խոսքը մի վիրուսի մասին է, որը սահմանների վրա ուշադրություն չի դարձնում»,- ասել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան։ Նրա գերմանացի պաշտոնակից Իենս Շպանը նշել է, որ Իտալիայի հարևանները ստեղծված իրավիճակին «չափազանց լուրջ» են վերաբերվում, ու նաև խոստովանել է, որ դրությունը կարող է վատթարանալ։

Փոխանցում է BBC-ն։