26.02.2020 12:50

Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վատթարանում է

Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վատթարանում է

Իրանում միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հաստատել են, որ վարակվել են կորոնավիրուսով, որից այդ երկրում արդեն 15 մարդ է մահացել։

Առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին տեսաուղերձով հայտարարել է, որ մեկուսանում է հասարակությունից և սկսում բուժման կուրսը։

Երկուշաբթի, մամուլի ասուլիսի ժամանակ, նա անընդհատ մաքրում էր ճակատի քրտինքը, երբ փարձում էր ապացուցել, որ իշխանություններն ամենևին էլ չեն թաքցնում Covid-19-ի բռնկման ծավալները։

Պաշտոնական տվյալներով՝ վարակվածների թիվը հասել է 95-ի, թեպետ կարծիք կա, որ իրական թվերը շատ ավելի մեծ են։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ընդգծել է, թե Վաշինգտոնն անհանգստացած է, որ Իրանը կարող է թաքցնել համաճարակի վերաբերյալ առկա փաստերը, և բոլոր երկրներին կոչ է արել ասել ճշմարտությունը կորոնավիրուսի մասին։

Փոխանցում է BBC-ն։