26.02.2020 13:36

Միքայել Մինասյանը որպես վկա հրավիրվել է ՀՔԾ. Ա1+

Միքայել Մինասյանը որպես վկա հրավիրվել է ՀՔԾ. Ա1+

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն որպես վկա հարցաքննվելու համար։

Այս մասին «Ա1+»-ին ասել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Նա չի մանրամասնել, թե ինչ գործի շրջանակում է Միքայել Մինասյանը հրավիրվել հարցաքննության։ Մարինա Օհանջանյանը հերքել է այն տեղեկությունը, թե վերջին օրերին Միքայել Մինասյանը մի քանի օրով վերադարձել է Հայաստան։