27.02.2020 09:00

ՉԼ. «Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:2, «Լիոն» - «Յուվենտուս»՝ 1:0 (տեսանյութ)

ՉԼ. «Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:2, «Լիոն» - «Յուվենտուս»՝ 1:0 (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հանդիպումն ավարտվեց անգլիական թիմի հաղթանակով՝ 2:1 հաշվով:

60-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների սխալից հետո Վինիսիուս Ժունիորի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոն: 78-րդ րոպեին Կևին դե Բրույնեի փոխանցումից հետո «Ռեալի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսն օդային պայքարում ուժեղ գտնվեց Սերխիո Ռամոսից և հավասարեցրեց հաշիվը: 81-րդ րոպեին «Ռեալի» տուգանային հրապարակում փոխարինման դուրս եկած Ռահիմ Ստերլինգի նկատմամբ կանոնները խախտեց Դանիել Կարվախալը: 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն: 

86-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսի հետ պայքարում վերջին հույսի խախտում կատարելու համար կարմիր քարտ ստացավ Արքայական ակումբի ավագ Սերխիո Ռամոսը:

Միաժամանակ ընթացող խաղում Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսն» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց «Լիոնին»:

31-րդ րոպեին ֆրանսիական ակումբի հաղթական գոլը խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Լուկա Տուսարը:

Թիմերի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 17-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

«Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:2 (տեսանյութ)

Իսկո, 60 - Գաբրիել Ժեզուս, 78, Կևին դե Բրույնե, 82 (11մ.)

«Լիոն» - «Յուվենտուս»՝ 1:0 (տեսանյութ)

Լուկա Տուսար, 31