27.02.2020 09:32

Մարիա Շարապովան հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Մարիա Շարապովան հայտարարել է կարիերան ավարտելու մասին

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի հնգակի չեմպիոն, 32-ամյա ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:

«Ինչպե՞ս կարող եմ թողնել այն խաղը, որը սիրում եմ: Խաղ, որը հույզեր և երջանկություն է պարգևել: Սպորտ, որտեղ գտել եմ ընտանիք և հրաշալի երկրպագուներ, որոնք երկրպագել են ինձ ավելի քան 28 տարի: 

Կներեք ինձ: Թենիս, հաջողություն»,- Շարապովայի խոսքը մեջբերում է  Vanity Fair-ը:

Մարիա Շարապովան իր կարիերայի ընթացքում 39 անգամ (36-ը՝ մենախաղում) դարձել է WTA մրցաշարերի հաղթող: Շարապովան 2008 թվականին դարձել է Ֆեդերացիայի գավաթի հաղթող, իսկ 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերում՝ թենիսի կանանց մենախաղի փոխչեմպիոն: